ինչպես

ինչպես

Քաղաքները դարձնել ներառական, անվտանգ, դիմակայուն և կայուն...
ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներ թիվ 11


ուրբանլաբը Երևանում գործող քաղաքային անկախ հետազոտահեն կազմակերպություն է։ Այն նպատակ ունի նպաստել քաղաքային կենսապատկերի ժողովրդավարացմանը՝ խթանելով կայուն զարգացումը բառի ամենալայն իմաստով։

 
Քաղաքային միջավայրի պահպանությանն ուղղված քաղաքացիական շարժումների առաջնագծում լինելով` ուրբանլաբի թիմը կարևորում է մասնագիտական կարողությունների և ակտիվիզմի ոգու մեկտեղումը, որպես նպատակներն իրագործելու առավել արդյունավետ և կայուն ռազմավարություն:

 

Միևնույն ժամանակ, խրախուսելով երիտասարդ սերնդի կարողությունների բացահայտումը և ներգրավումը քաղաքային մշակութային իրողություններին և հասարակական ռեսուրսներին, հիմնադրամը ձեռնարկել և մասնակցում է տարբեր ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի: 

 

ուրբանլաբի բազմագիտակարգային հարթակը հնարավորություն է տալիս կազմակերպությանը իրականացնելու տարաբնույթ հետազոտական աշխատանքներ՝ ինքնուրույն նախաձեռնությամբ և պատվերների հիմնա վրա, որոնք ներառում են հանրային և մասնագիտական խմբերի համար բովանդակության ստեղծում (տես` մենք մտածում ենք), այլընտրանքային և ոչ ֆորմալ կրթություն (տես` մենք կիսվում ենք), քաղաքային միջավայրի նախագծերում խորհրդատվություն, կառավարում և իրականացում հանրության մասնակցությամբ (տես` մենք նախագծում ենք):