ով
Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն, ունի բակալավրի կրթական աստիճան ( պատրաստվում է հաջորդ տարի ստանալ նույն մասնագիտության մագիստրոսի աստիճանը)։ 2016-2017 թվականներին աշխատել է ՀՀ կառավարությունում՝ որպես արտաքին կապերի մասնագետ, 2018-2019 թվականներին Կադաստրի կոմիտեում՝ որպես ղեկավարի օգնական։ 2017 թվականին կրթական-կամավորական ծրագրով մեկնել է Գերմանիա,բնակվել և սովորել Բավարիայի շրջանի Վյուրցբուրգ քաղաքում։
Հետաքրքրված է արտաքին և ներքին քաղաքականությամբ, այժմ սովորում է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում։ Մայրենի հայոց լեզվից բացի, տիրապետում է անգլերենին, ռուսերենին, գերմաներենին և թուրքերենին։ ուրբանլաբի թիմին միացել է 2020 թվականի մայիս ամսին: Ավելին՝ այստեղ. https://www.linkedin.com/in/lena-matevosyan
Ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան՝ ստանալով ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2004-2017 թվականներին դասավանդել է նույն համալսարանի քաղաքաշինության ամբիոնում որպես դոցենտ։ 2011 թվականին հիմնադրել է ուրբանլաբը և հանդիսացել է կազմակերպության տնօրենը՝ նախքան Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելը։ Կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարվել է 2019 թվականին։ Ներկայումս հանդիսանում է ՍՊ2 նախագծային գրասենյակի հիմնադիր տնօրեն և գլխավոր ճարտարապետ։ Շուրջ երկու տասնյակ հրատարակությունների ու բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ 2016 թվականին նշանակվել է Վենետիկի ճարտարապետական բիենալիում Հայաստանի տաղավարի համադրողը։ Ավելի մանրամասն տես՝ www.linkedin.com/in/sarhat:
Ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Գուրգենը համալրել է ուրբանլաբի թիմը հիմնադրման օրվանից սկսած։ Լինելով ֆրիլանս IT խորհրդատու՝ միաժամանակ աշխատում է մի շարք այլ կազմակերպությունների համար, ինչպիսիք են Ամերիկյան խորհուրդները Հայաստանում, Աչաջուր Բնական սնունդ սրճարանների ցանցը և այլն։
Գագիկը մեր թիմի ամենաերիտասարդ անդամն է, ով միացել է մեզ որպես կամավոր 2018 թվականի մարտ ամսին, որից հետո ստանձնել է ծրագրի համակարգողի պաշտոնը։ 2019 թվականին ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրիատը։ Գագիկը սիրում է ներգրավվել տարբեր միջոցառումների` լինի դա սեմինարի մասնակցություն, թե կինոփառատոնում կամավորություն։ Գագիկի հետաքրքրությունների շրջանակը ներառում է վեբ դիզայն, բրենդինգ, ծրագրավորում ինչպես նաև ընթերցանություն։
Ագաթա Հարությունյան
Անի Ավետիսյան
Անի Արզումանյան
Աննա Ակտարյան
Աննա Ղուկասյան
Անուշ Հարությունյան
Արա Կյուրողլյան
Արմեն Հարությունյան
Արմինե Բաչաչյան
Արթուր Մելքոնյան
Արփա Համբարչյան
Գագիկ Խաչատրյան
Իրինա Բաղդասարյան
Լիա Սուրենյան
Ծովինար Տարախչյան
Համբիկ Կարամանուկյան
Մանե Խլղաթյան
Նինա Ներսիսյան
Նորա Թոփալյան
Նվարդ Երկանյան
Նունե Խուդավերդյան
Սիմոն Համամջյան
Սոնա Ղազարյան
Սևադա Պետրոսյան
Վարդենի Վարդանյան
Տաթևիկ Զաքարյան
Տաթևիկ Սարոյան